Չինացի միգրանտը փորձել է ԱՄՆ ներթափանցել լվացքի մեքենայի մեջ

Բեռնատարի վարորդը կալանավորվել է։
migrant-lvacqi-meqena2

ԱՄՆ-ի սահմանապահ ծառայության աշխատակիցները ձերբակալել են ՉԺՀ-ի 11 քաղաքացիների, որոնք փորձել են անօրինականորեն Միացյալ Նահանգների տարածք մւոտք գործել տարբեր կահկարասիների մեջ, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:

Նշվում է, որ ամերիկացի սահմանապահները կանգնեցրել են Մեքսիկայից ժամանող բեռնատարը Սան Դիեգոյի (Կալիֆոռնիայի նահանգ) անցակետում: Ներսում նրանք հայտնաբերել են 11 չինացի միգրանտների, որոնք թաքնվել էին լվացքի մեքենայի, սնդուկի եւ պահարանի մեջ:

ԱՄՆ-ի սահմանապահ-մաքսային ծառայության տվյալներով՝ միգրանտներից ոչ ոք լրջորեն չի տուժել: Նրանք բոլորը ձերբակալված են: Բեռնատարի վարորդը կալանավորվել է։

 

*

*