Նյու Մեքսիկոյում արջը հարձակվել է մարաթոնի մասնակցի վրա

ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո հարավարեւմտյան նահանգի Ազգային արգելոցում արջը հարձակվել է մարաթոնի մասնակցի վրա:
arj

ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո հարավարեւմտյան նահանգի Ազգային արգելոցում արջը հարձակվել է  մարաթոնի մասնակցի վրա:

Հաղորդագրության համաձայն, որը հրապարակվել է Նյու Մեքսիկոյի նահանգի ձկնորսության եւ որսի դեպարտամենտի կայքում, միջադեպը տեղի է ունեցել հունիսի 18-ին Valles Caldera ազգային արգելոցում: Դեպարտամենտը հանձնարարում է ձեռնպահ մնալ տվյալ շրջան այցելությունից:

Հարձակման հետեւանքով կինն ստացել է վնասվածքներ՝ ճանկռվածքներ եւ կծոցներ գլխի, պարանոցի եւ իրանի վերին հատվածում: Վնասվածքները սպառնալիք չեն ներկայացնում տուժածի կյանքին, նշվում է հաղորդագրության մեջ: Մինչեւ փրկարարների խմբի ժամանումը տուժածին օգնություն են ցուցաբերել մարաթոնի մյուս մասնակիցները: Ավելի ուշ կնոջը հիվանդանոց են տեղափոխել օդային ճանապարհով:

Ներկայում որոնում են արջին, որպեսզի նրան քնեցնեն եւ ստուգեն նրա մոտ կատաղության առկայությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

*

*