8-ամյա ամերիկուհին նվաճել է Կիլիմանջարոն

Ռոքսին 10-ամյա եղբոր՝ Բենի, եւ ծնողների՝ Բոբի եւ Սառա Գեթերների հետ հուլիսին մեկ շաբաթում նվաճել է 5895 մետր բարձրությունը:
kilimanjaro-axjik

Ութամյա ամերիկուհին ընտանիքի հետ բարձրացել է Կիլիմանջարոյի գագաթը: Այս մասին հայտնել է Inside Edition-ը: Ռոքսի Գեթերը դարձել է ամենափոքր աղջիկը, որին հաջողվել է նվաճել Աֆրիկայի ամենաբարձր լեռը: Նրա նվաճումը կգրանցվի՞ արդյոք Գինեսի ռեկորդների գերքում, առայժմ հայտնի չէ: Ռոքսին 10-ամյա եղբոր՝ Բենի, եւ ծնողների՝ Բոբի եւ Սառա Գեթերների հետ հուլիսին մեկ շաբաթում նվաճել է  5895 մետր բարձրությունը:

Ամերիկացի ընտանիքը որոշել է այս քայլին դիմել Տանզանիայում հանգստանալու ժամանակ: «Ես չեմ կարողանում հավատալ, որ նա (Ռոքսին) արեց դա»,- հայտարարել է աղջնակի հայրը: Նա կանգ չէր առնում, չէր գանգատվում: Ես շատ զարմացած եմ, բայց նաեւ շատ ուրախ նրա համար»,- ասում է տղամարդը:

Ամենակրտսեր ալպինիստ-տղան, որը նվաճել է Կիլիմանջարոն, համարվում է ամերիկացի Քիթս Բոյդը: Նա Աֆրիկայի լեռը բարձրացել է 2008 թվականին, երբ յոթ տարեկան էր:

*

*