Մահացել է մոլորակի ամենատարեց կինը

Ջոնսը ծնվել է 1899 թվականին Ալաբամա նահանգում: Նա ընտանիքի 10-րդ երեխան էր:
amenatarec-kin

Նյու Յորքում մահացել է Գինեսի գրքում գրանցված մոլորակի ամենատարեց կինը՝ Սուզաննա Մուշաթ Ջոնսը: Նա 117 տարեկան էր: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ջոնսը մահացել է Բրուքլինի ծերանոցներից մեկում: Վերջին 10 օրերը նա հիվանդ էր՝ նշում է AP-ն:

Ջոնսը ծնվել է 1899 թվականին Ալաբամա նահանգում: Նա ընտանիքի 10-րդ երեխան էր:

Ջոնսը պաշտոնապես գրանցվել է Գինեսի գրքում, որպես մոլորակի ամենատարեց մարդ: Այժմ ռեկորդակիրը՝ 116-ամյա Էմմա Մորանոն է Իտալիայից:

Մեկ Մեկնաբանություն
  • Մահացել է մոլորակի ամենատարեց կինը — Armenian National Committee of America
    13 мая 2016 at 12:00

    […] Source: Yerkir Media Link: Մահացել է մոլորակի ամենատարեց կինը […]

  • *

    *