Ամենահուսալի ավտոմեքենաների վարկանիշային ցուցակը

Առաջին տեղում է ֆրանսիական Peugeot-ը, երկրորդում՝ Skoda-ն...
peugeot-avtomeqena

J.D. Power ամերիկյան հետազոտական ընկերության բրիտանական ստորաբաժանման վերլուծաբանները կազմել են մինչեւ երեք տարեկան ամենահուսալի ավտոմեքենաների վարկանիշային ցուցակը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

100 ավտոմեքենայի հաշվով հետազոտության համաձայն, ըստ հավաքած միավորների՝ առաջին տեղում է ֆրանսիական Peugeot-ը (77 միավոր), երկրորդ տեղում հայտնվել է Skoda-ն (88), եռյակը եզրափակել է Hyundai-ը (90):

Չորրորդ և հինգերորդ դիրքերը բաժին են հասել Nissan և Suzuki ավտոմեքենաներին (94), Առաջին տասնյակում տեղ են գտել նաև Opel-ը (95), Kia-ն (101), Mini-ն (103), Ford-ը (106) և Volvo-ն (106):

Վարկանիշի ամենաստորին մասում հայտնվել է BMW-ն (181) միավոր արդյունքով: Ոչ այնքան հուսալիների շարքում են նաեւ Toyota-ն (134),  Mercedes-Benz-ը (136), Land Rover-ը (142), Jaguar-ը (159), Audi-ն (167), FIAT-ը (173)։

*

*