Լոնդոնում թութակն «Ամազոնի» միջոցով ապրանք է պատվիրել

Թութակը կարողացել է օգտագործել «Ամազոնի» «Ալեքսա» ձայնային վերահսկող համակարգը եւ պատվեր տալ։

Լոնդոնում թութակն ապշեցրել է տիրոջը՝ «Ամազոն» օնլայն խանութում գնումներ անելով, հաղորդում է «Սան» պարբերականը։

39-ամյա Կորիեն Պրետորիուսը ոչ մ կերպ չէր կարողանում հասկանալ, թե ինչպես եւ որտեղից են եկել 10 ֆունտ արժողությամբ նվերների արկղերը։ Ընտանիքի անդամներին հարցուփորձ անելուց հետո նա պարզել է, որ իր 5 տարեկան աֆրիկյան թութակն իր բացակայության ժամանակ պատվեր է տվել՝ դրա համար օգտագործելով «Ամազոնի» «Ալեքսա» ձայնային վերահսկող համակարգը։

Պատրաստեց՝

Լիլիթ Գյուլումյանը

*

*