Ալկոհոլի չափավոր գործածումը կարող է օգտակար լինել

«Մենք հետեւել ենք տարեց տղամարդկանց եւ կանանց մտքի եւ հիշողության սրության փոփոխություններին»
alkohol

Պարզվում է՝ ալկոհոլի չափավոր օգտագործումը կապված է եվրոպական ծագման մարդկանց համար ծերունական թուլամտություն եւ Ալցհայմերի հիվանդություն ստանալու ցածր ռիսկի հետ, ինչի մասին ասված է Journal of Alzheimer՚s Disease -ում հրապարակված հոդվածում:

«Մեր հետազոտությունը եզակի է նրանով, որ մենք հետեւել ենք տարեց տղամարդկանց եւ կանանց մտքի եւ հիշողության սրության փոփոխություններին եւ հայտնաբերել, որ ալկոհոլի չափավոր գործածումը կապված է ոչ միայն երկար կյանքի, այլեւ զառամյալ տարիներին պայծառ միտք ունենալու ավելի մեծ շանսերի հետ»,- պատմում է զ՝ Կալիֆոռնիայի Սան Դիեգոյի համալսարանից (ԱՄՆ):

Մաքեվոյը եւ նրա գործընկերները նոր փաստարկներ են գտել հօգուտ այն բանի, որ ոգելից խմիչքների չափավոր գործածումը կարող է օգտակար լինել օրգանիզմի համար, այլ ոչ թե քայքայել այն՝  դիտարկելով 1,4 հազար տարեց ամերիկացիների առողջությունը՝ 1984 թվականից մինչեւ 2009 թվականը:

*

*