Ալկոհոլիզմն առավել վնասակար է տղամարդկանց, քան՝ կանանց համար

Համեմատվել են վերջին 10 տարվա ընթացքում ալկոհոլը չարաշահած տղամարդկանց և կանանց ինքնազգացողությունը․․․
alkohol

Արևելյան Ֆինլանդիայի համալսարանի գիտնականներն օրգանիզմի վրա ալկոհոլի ազդեցության վերաբերյալ հետազոտություն են կատարել:

Պարզվել է, որ հակառակ տարածված կարծրատիպի, ալկոհոլի ազդեցությունն առավել վնասակար է տղամարդկանց առողջության համար, քան՝ կանանց:

Մասնագետները հետազոտել են մի քանի տասնյակ 23-28 տարեկան մարդկանց հոգեբանական ֆունկցիաները: Համեմատվել են վերջին 10 տարվա ընթացքում ալկոհոլը չարաշահած տղամարդկանց և կանանց ինքնազգացողությունը, նաև ուսումնասիրել են ալկոհոլ գրեթե չօգտագործողներին:

Այս տվյալների հիման վրա էլ մասնագետները եկել են եզրակացության, որ ալկոհոլը տղամարդկանց առողջության համար առավել վնասակար է, քան՝ կանանց:

*

*