Ֆլորիդայիում «կարգապահ» ալիգատորն անցել է փողոցն անցումով

Գիշատիչը նախ պառկել է ճանապարհին, ապա վեր կացել և անցել ճանապարհով: Այդ ժամանակ ոստիկանները փակել են ճանապարհը մեքենաների երթևեկության համար, որպեսզի կենդանին անվտանգ անցնի փողոցը, ինչը 30 վայրկյան է տևել։
aligatr-ancum-poxoc

Tert.am— ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Փալմ-Քոսթ քաղաքում ալիգատորը փողոցը հատել է անցումով: «Կարգապահ» անցորդի լուսանկարը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ոստիկանության տեղի բաժանմունքը:

Լուսանկարին կից գրառման մեջ ասվում է, որ ալիգատորի երկարությունը մոտ 1.5 մետրի էր հասնում: Գիշատիչը նախ պառկել է ճանապարհին, ապա վեր կացել և անցել ճանապարհով: Այդ ժամանակ ոստիկանները փակել են ճանապարհը մեքենաների երթևեկության համար, որպեսզի կենդանին անվտանգ անցնի փողոցը, ինչը 30 վայրկյան է տևել։

Ալիգատորին բռնելու համար հատուկ մասնագետի են կանչել, սակայն նախքան նրա ժամանելը կենդանին ինքը հեռացել է դեպի իր բնակմիջավայր:

*

*