Ալեքսիս Օհանյանը խոստացել է, որ դուստրը մի օր կայցելի Հայաստան

Օհանյանը Հայաստանի Անկախության տոնի կապակցությամբ գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
aleqsis-ohanyan

Հայտնի Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը խոստացել է, որ իր աղջիկը՝ Ալեքսիս Օլիմպիա Օհանյան կրտսերը, մի օր կայցելի Հայաստան: Օհանյանը Հայաստանի Անկախության տոնի կապակցությամբ գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

«Շնորհավոր Հայաստանի Անկախության տոնը: 1991 թվականին ազատվելով խորհրդային ռեժիմից՝ մեր փոքր երկիրը շարունակում է պայքարել: Կրտսերը (խոսքը նորածին աղջկա՝ Ալեքսիս Օլիմպիա Օհանյանի մասին է- խմբ.) մի օր կայցելի այս երկիր»,- գրել է նա:

Օհանյանը հրապարակել է տարիներ առաջ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայում Հայաստանի պատվիրակության համար հատկացված հատվածում արված իր լուսանկարը:

Ալեքսիս Օհանյանի և հայտնի թենիսիստ Սերենա Ուիլյամսի աղջիկը լույս աշխարհ է եկել 2017 թվականի սեպտեմբերի 1-ին:

*

*