16 կարատ քաշով ականջօղերը վաճառվել են ռեկորդային գնով

Ականջօղերը ստացել են «Ապոլոն եւ Արտեմիս» անվանումները:
adamande-akanjogh

Շվեյցարիայում կայացած Sotheby’s-ի աճուրդում 57,4 միլիոն դոլար ռեկորդային գնով վաճառվել են ադամանդե ականջօղեր՝ յուրաքանչյուրը գրեթե 16 կարատ քաշով: Միեւնույն ժամանակ վճարված գումարն էապես ցածր է եղել սկզբնական գնահատումներից. լոտի դիմաց ակնկալվում էր ստանալ 70 միլիոն դոլար, տեղեկացնում է BBC-ն:

2 քարերն էլ ոչ մի թերություն չունեն եւ արդյունահանվել են Հարավաֆրիկյան Հանրապետության հանքահորերից: Ականջօղերի գնորդը գերադասել է անհայտ մնալ:

Ականջօղերը ստացել են «Ապոլոն եւ Արտեմիս» անվանումները: Դրանք լիովին նույնական են բացառությամբ գույնի՝ «Արտեմիս» ադամանդը վարդագույն է, իսկ «Ապոլոնը՝ երկնագույն:

Ադամանդների արժեքը նույնպես տարբեր է: «Արտեմիս»-ը վաճառվել է 15,5 միլիոն դոլարով, իսկ «Ապոլոնը»՝ 42,5 միլիոն դոլարով:

Գնի այս տարբերությունը բացատրվում է նրանով, որ երկնագույն ադամանդները ավելի հազվադեպ են հանդիպում, քան վարդագույնները:

 

*

*