99-ամյա լողորդը համաշխարհային ռեկորդ է սահմանել

Նա 2014 թվականի նախորդ ռեկորդը գերազանցել Է 35 վայրկյանով:

99-ամյա ավստրալացի լողորդը համաշխարհային ռեկորդ է սահմանել իր տարիքային կատեգորիայում՝ 50 մետր ազատ լողաոճում, տեղեկացնում է BBC-ն: Ջորջ Քորոնեսը Քվինսլենդի նահանգում կայացած մրցումների ժամանակ այդ մրցատարածությունը հաղթահարել է 56,12 վայրկյանում:

Նա մրցել է 100 – 104 տարեկան տարիքային խմբում, քանի որ ապրիլին կլրանա նրա ճիշտ 100 տարին: Քորոնեսը 2014 թվականի նախորդ ռեկորդը գերազանցել Է 35 վայրկյանով:

*

*