Զովունի գյուղում հրդեհ է բռնկվել. այրվել է դագաղը, որում եղել է հանգուցյալ

Շտապօգնության աշխատակիցները սրահի աշխատակից Կ. Ա.-ին տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն:
hrdeh-tashir

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 8-ին`ժամը 03:40-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Զովունի գյուղում գտնվող սգո սրահներից մեկում:

ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 1-ին փողոցի 167 հասցեում գտնվող սգո սրահում այրվում են դագաղ (ներսում կա դիակ, Ռաֆիկ, մոտ 70 տարեկան) և հատակի գորգը (մոտ 2 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:21-ին, մարվել` 04:32-ին:

Շտապօգնության աշխատակիցները սրահի աշխատակից Կ. Ա.-ին տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն:

*

*