Զոդի կամրջի ավտովթարից տուժած Ծաղիկ Համբարձումյանը մահացել է․ Tert.am

Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ավտովթարից տուժած․․․
zod-vtar

Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ավտովթարից տուժած 20-ամյա Ծաղիկ Համբարձումյանը Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում մահացել է: Այս մասին լուրը Tert.am-ին հայտնել են կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից:

Ավելի վաղ նա վիրահատվել էր՝ շնչառական խնդիրների վերացման և վերջույթները փրկելու նպատակով, վիրահատությունը հաջող էր անցել:

Հիշեցնենք՝ հուլիսի 6-ին՝ ժամը 15:15-ին, Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել էին «Toyota», «ՎԱԶ-2106» և «ԳԱԶել» մակնիշների ավտոմեքենաները: Տուժածների թիվը 13-ն էր, մահացները 6-ն էին:

*

*