Հայտնի են Զոդի կամրջի վրա տեղի ունեցած վթարից տուժածների անունները (թարմացված)

Ըստ նախնական տվյալների՝ կան 6 զոհ և 11 տուժած
zod-vtar

Հուլիսի 6-ին՝ ժամը 15:15-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում Զոդի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է երեք ավտոմեքենա: Ըստ նախնական տվյալների՝ կան 6 զոհ և 11 տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Տուժածները՝ Ս. Հ.-ն (ծնված 1956 թ., քաղաք Երևան), Ծ. Հ.-ն (ծնված 1999 թ., գյուղ Երասխ), Գ. Ղ.-ն (ծնված 1991 թ., գյուղ Սուրենավան), Հ. Ա.-ն (ծնված 1973 թ., քաղաք Վայք), Ն. Ա.-ն (ծնված 1977 թ., քաղաք Արարատ), Ս. Ա.-ն (ծնված 1996 թ., քաղաք Արարատ), Ն. Գ.-ն (7 տարեկան, քաղաք Վայք), Ս. Ի.-ն (ծնված 1953 թ., քաղաք Երևան), Ռ. Հ.-ն (ծնված 1984 թ., գյուղ Երասխ), Ա. Մ.-ն (ծնված 2006 թ., քաղաք Արարատ) և Ֆ. Մ.-ն (ծնված 2007 թ., գյուղ Սուրենավան) հոսպիտալացվել են Արարատի ԲԿ:

Ն.Ա.-ն  և Ն. Գ.-ն Արարատի ԲԿ-ում են: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Ս.Ա.-ն, Ս.Ի.-ն և Ֆ.Մ.-ն, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:

Ս.Հ.-ն,  Ծ.Հ.-ն, Գ.Ղ.-ն և Ռ.Հ.-ն տեղափոխվել են Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Հ.Ա.-ն տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Ա.Մ.-ն տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

*

*