Մահացու վնասվածքը զինծառայողը ստացել է իրեն ամրակցված գնդացրով

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
zincarayogh-elektraharum-mah-

Երկրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Լեռնիկ Ալեքսանդրի Օսյանի մահվան հանգամանքները։

ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Լեռնիկ Ալեքսանդրի Օսյանը գլխի ճակատային շրջանում մահացու հրազենային վնասվածքով հայտնաբերվել է  փետրվարի 18-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում,  N զորամասի  պահպանության շրջանի մարտական դիրքում:

Նախնական տվյալներով՝ մահացու վնասվածքը Լ. Օսյանն ստացել է իրեն ամրակցված գնդացրով:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

*

*