Բերման է ենթարկվել զինծառայողների մեքենայի վթարի պատճառ դարձած ավտոմեքենայի վարորդը

«Երկիր Մեդիային» տեղեկացրին, որ վթարի պատճառը եղել է «Գազել» մակնիշի մի ավտոմեքենա:
zincarayoghneri-meqena
Լուսանկարը՝ shamshyan.com-ի

«Երկիր Մեդիա»-ի տեղեկություններով, այսօր զինվորականներին տեղափոխող մեքենայի վթարի պատճառը ոչ թե ճանապարհը փակած նախիրն է եղել, այլ «Գազել» մակնիշի ավտոմեքենան, որը բախվել է զինվորականների մեքենային: Վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի։ Րոպեներ առաջ նրան հայտնաբերել ու բերման են ենթարկել։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր վաղ առավոտյան Վարդենիս-Շորժա հատվածի 25-րդ կմ-ին ՊՆ պետհամարանիշով «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 6 մ սահել մոտակա ձորակը։

Որպես վթարի պատճառ նշվում էր այն, որ զինվորական մեքենան փորձել էր շրջանցել ճանապարհը փակած նախիրը։

Տուժած բոլոր զինծառայողները, բացի մեկից, տեղափոխվել են Մուրացանի հոսպիտալ։ ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեկ անգամ եւս հայտարարել է, որ զինծառայողներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։

Մեկ Մեկնաբանություն
  • Բերման է ենթարկվել զինծառայողների մեքենայի վթարի պատճառ դարձած ավտոմեքենայի վարորդը — Masing.ru
    24 июня 2017 at 18:30

    […] «Երկիր Մեդիա»-ի տեղեկություններով, այսօր զինվորականներին տեղափոխող մեքենայի վթարի պատճառը ոչ թե ճանապարհը փակած նախիրն է եղել, այլ «Գազել» մակնիշի ավտոմեքենան, որը բախվել է զինվորականների մեքենային: Վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի։ Րոպեներ առաջ նրան հայտնաբերել ու բերման են ենթարկել։ […]

  • *

    *