Երկրաշարժ Իրանում․ կան զոհեր եւ վիրավորներ

Երկրաշարժը զգացվել է նաեւ Հայաստանի մի շարք շրջաներում
erkrasharj

Նոյեմբերի 8-ին, տեղական ժամանակով ժամը 02:47-ին Իրանի Արդեբիլ քաղաքից 45 կմ հարավ, ՀՀ Մեղրի քաղաքից 210 կմ հարավ-արևելք ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8-9 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ Սյունիքի մարզի Կապան, Մեղրի և Գորիս քաղաքներում՝ 4, Վայոց ձորի Եղեգնաձոր և Վայք քաղաքներում՝ 3-4, Արարատի Արարատ քաղաքում և Երևանում՝ 3 բալ ուժգնությամբ:

Ըստ «ՌԻԱ Նովոստին» լրատվական գործակալության՝ երկրաշարժի հետևանքով կա 5 զոհ և 120 վիրավոր:

*

*