Հայաստանում գրանցված երկրաշարժին հաջորդել է 9 հետցնցում

Երկրաշարժը զգացվել է Սպիտակ և Վանաձոր քաղաքներում։
erkrasharj

Այսօր Հայաստանում ժամը 17:07-ին գրանցված երկրաշարժին հաջորդել է 9 հետցնցում, որոնցից՝ տեղական ժամանակով ժամը 20:05-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 16:05-ին), օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է Սպիտակ և Վանաձոր քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է երկրաշարժ:

 

 

*

*