Երևանյան լճում հայտնաբերվել է դի

Օգոստոսի 4-ին, ժամը 18:12-ին...
yerevanyan-lij-di

Օգոստոսի 4-ին, ժամը 18:12-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Երևանյան լճում դի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները ջրից դուրս են բերել մոտ 30 տարեկան կնոջ դի:

*

*