Երեւանում մահվան ելքով կրկնակի վրաերթ է տեղի ունեցել

Հասրաթյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնին:
shtapognutyun

Երեւանում մահվան ելքով կրկնակի վրաերթ է տեղի ունեցել: Արագածոտնի մարզի բնակիչը Հասրաթյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնին: Վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկված կնոջը: Նաեւ կատարվածի մասին տեղեկացրել է Երեւանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:

Մինչ շտապօգնությունը ժամանելը, մեկ այլ ավտոմեքենա կրկնակի վրաերթի է ենթարկել կնոջը: Կինը տեղում մահացել է: Կրկնակի վրաերթի ենթարկած վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

*

*