Երևանում տրոլեյբուսի ձողը պոկվել է, մխրճվել ընթացող մեքենայի սրահի մեջ

Հարվածն այնքան ուժեղ է եղել, որ ձողը վնասել է մեքենայի վերին հատվածը․․․
troleybus

Երևանի Մյասնիկյան պողոտայում այսօր դժբախտ պատահար է գրանցվել. մոտ մեկ ժամ առաջ տրոլեյբուսի մետաղաձողը պոկվել է հաղորդալարից ու մխրճվել ընթացող «Տոյոտա Պրադո» մեքենայի մեջ: Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Արմենիան»։

Հարվածն այնքան ուժեղ է եղել, որ ձողը վնասել է մեքենայի վերին հատվածն ու մխրճվել սրահի մեջ:

Ականատեսների խոսքով՝ պատահարի հետևանքով տուժել է մի երիտասարդ տղամարդ: Ձողը խրվել է նրա ուսի մեջ: Տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց:

*

*