Մեքենան բախվել է տրոլեյբուսին․ կա տուժած

Փետրվարի 28-ին, ժամը 18:51-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել․․․
patahar

Փետրվարի 28-ին, ժամը 18:51-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թևոսյան փողոցում՝ տրոլեյբուսի պարկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է կայանած տրոլեյբուսին, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Պարզվել է, որ բախվել են «Škoda Fabia» մակնիշի 35 NS 613 պետհամարանիշով (վարորդ՝ 1995 թ. ծնված Ս. Դ.) ավտոմեքենան և «Škoda» մակնիշի (վարորդ՝ Ա. Հ.) տրոլեյբուսը:

Փրկարարները «Škoda Fabia» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Ս. Դ.-ը հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են «Škoda Fabia» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

*

*