Երեւանում երեկվա սպանությունների գործով որոնվում են քրեական աշխարհում հայտնի մարդիկ

Իսկ վիրավորները Նորք –Մարաշ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առաջատար մասնագետ է:
shamshyan

shamshyan.com-ը նոր տեղեկություններ է հայտնում երեկ Երեւանի Շենգավիթ վարչական շրջանումում, «Լիա» գեղեցկության սրահում, տեղի ունեցած աղմկահարույց դեպքի մասին, որի հետեւանքով կան զոհեր եւ մեկ վիրավոր։

Ըստ աղբյուրի, կրծքավանդակի աջ հատվածի հրազենային վնասվածք ախտորոշմամբ հիվանդանոցում գտնվող 35-ամյա Արամ Ռաֆայելի Պետրոսյանը Նորք –Մարաշ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առաջատար մասնագետ է:

Շամշյանի տեղեկություններով՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով որոնվում է Երրորդմասցի Լյովիկի սպանության գործով կալանավորված «Տլե» մականվամբ Սարգիս Հախանումյանի եղբայրը՝ Դավիթ Հախանումյանը, որը եղել է դեպքի վայրում։ Քննչական բաժինը տեղեկություններ ունի նաեւ, որ տեղում է եղել նաև Չարբախում քրեական պատմություններով հայտնի Գեղամը, որն առավելապես հայտնի է «Թոփալ Գեղամ» մականվամբ:

*

*