Երեւանում գրանցվել է շմոլ գազից թունավորման դեպք

Թունավորված 4 անձ տեղափոխվել է հիվանդանոց։
tunavorum-hivandanoc

Հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հունվարի 27-ին հաղորդումներ են ստացվել, որ «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1980 թ. ծնված Գարեգին Թ.-ն, 1984 թ. ծնված Արմինե Խ.-ն,  2007 թ. ծնված Արամ Թ.-ն և 2016 թ. ծնված Նարեկ Թ.-ն:

Ոստիկանության հաղորդմամբ, պարզվել է, որ նրանք թունավորվել են իրենց տանը, նույն օրը կենցաղային գազի օգտագործումից առաջացած շմոլ գազից:

Կատարվում է հետաքննություն:

*

*