Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին. 9 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Հիվանդանոց տեղափոխվածներից երկուսն անչափահասներ են:
shtapognutyun

Երևան-Սևան ավտոճանապարհին  օգոստոսի 19-ին, Hyundai մակնիշի ավտոմեքենայի և  մարդատար «ԳԱԶել»-ի բախման հետևանքով Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց է տեղափոխվել 9 մարդ:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ վթարի հետևանքով իրենց մոտ տեղափոխված քաղաքացիներն ունեն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Նրանք հիվանդանոցում հետազոտություն են անցնում:

Հիվանդանոց տեղափոխվածներից երկուսն անչափահասներ են:

*

*