Մահվան ելքով վթար` Երեւան-Սեւան ավտոճանապարհին

Փետրվարի 22-ին, ժամը 04:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել...
vtar

Փետրվարի 22-ին, ժամը 04:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Ճանապարհային ոստիկանության անցակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 44-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Ս., ծնված 1991 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին:

ՃՏՊ-ի հետևանքով վարորդը տեղում մահացել է:

*

*