ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կա տուժած

Բախվել են «Volkswagen Golf» (վարորդ՝ Հ.Հ., ծնված 1986 թ.) և «ԶԻԼ» (վարորդ՝ Ս.Հ.) մակնիշների ավտոմեքենաները:
vtar

Հունիսի 26-ին՝ ժամը 13:05-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 19-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երկու ավտոմեքենա, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Golf» (վարորդ՝ Հ.Հ., ծնված 1986 թ.) և «ԶԻԼ» (վարորդ՝ Ս.Հ.) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները Հ.Հ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները