Երևանում մեքենան մխրճվել է խանութի մեջ

Խանութի ցուցափեղկն ու պատուհանը ամբողջովին փլուզվել են:
vtar

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։00-ի սահմաններում Mercedes մակնիշի 64 AA 600 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Էրեբունի վարչական շրջանում՝ Վ. Աճեմյան փողոցի 18/2 հասցեի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել խանութի մեջ՝ ամբողջովին փլուզելով խանութի ցուցափեղկն ու պատուհանը։

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը, վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

*

*