Մերկասառույցի պատճառով Երևան­ -Մեղրի ավտոճանապարհին մեքենաներ են արգելափակվել

Ժամը 00.54­-ից մինչև 02.52­-ը փրկարարները Երևան­-Մեղրի ավտոճանապարհի 164-­167­րդ կմ­-ում արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա :
dzmer-chana[arh-saruyc

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը Երևան­ -Մեղրի ավտոճանապարհի մի քանի հատվածներում մերկասառույցի պատճառով ավտոմեքենաների արգելափակման ահազանգեր է ստացել: Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հոկտեմբերի 18-­ին, ժամը 04.55­-ին ահազանգ է ստացվել, որ Երևան­-Մեղրի ավտոճանապարհին` «Զանգեր» կոչվող հատվածում, իր վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 30 LU 547 պ/հ ավտոմեքենան (վարորդ Ա. Պ.) մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ավտոմեքենայի վարորդին և 4 ուղևորներին առաջարկել են տեղափոխել Վայք քաղաք` գիշերակացի, որից նրանք հրաժարվել են:

Հոկտեմբերի 18­-ին` ժամը 05.10­-ին, ահազանգ է ստացվել, որ մերկասառույցի պատճառով ավտոմեքենան արգելափակվել է Սոթք­-Քարվաճառ ավտճանապարհի 30-­րդ կմ­-ում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ­փրկարարներն արգելափակված «Chevrolet cruze» ավտոմեքենայից դուրս են բերել և տեղափոխել թիվ 35 ՀՓՋ ուղևորներ՝ Բ. Խ.­ին (ծնված 1965 թ. ), Ռ. Գ.­ին (ծնված 1959 թ. ) և Հ. Ս.­ին (ծնված 1931թ.):

Հոկտեմբերի 18-­ին, ժամը 00.07­-ին ահազանգ է ստացվել, որ Երևան­-Մեղրի ավտոճանապարհին` «Զանգեր» կոչվող հատվածում, մերկասառույցի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Ժամը 00.54­-ից մինչև 02.52­-ը փրկարարները Երևան­-Մեղրի ավտոճանապարհի 164-­167­րդ կմ­-ում արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա (40 ուղևորներով, որոնցից 1­ը՝ կին, 2­ը՝ երեխաներ): Փրկարարները քաղաքացիներ Ա. Վ.­ին (ծնված 1980 թ.), Հ. Խ.­ին (ծնված 1986 թ.), Գ. Ա.­ին (ծնված 1975 թ.) և Ն. Հ.­ին (1970 թ.) տեղափոխել են Սարավան գյուղ` գիշերակացի:

*

*