Երևան-Մեղրի ավտոճանապարհին ՃՏՊ-ից տուժածները Եղեգնաձորից տեղափոխվել են Երևան

«911» ծառայությունը մայիսի 8-ին, ժամը 19:50-ին տեղեկություն է ստացել
patahar-hivandanoc-shtap

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մայիսի 8-ին, ժամը 19:50-ին տեղեկություն է ստացել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 123-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2121» (վարորդ՝ Է.Հ. ծնված 1997 թ., ԼՂՀ քաղաքացի) և «ՎԱԶ-2103» (վարորդ՝ Ա.Ս. ծնված 1996 թ.) մակնիշների ավտոմեքենաները: «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Լ.Հ.-ն (ծնված 1970 թ., ԼՂՀ քաղաքացի), Ա.Հ.-ն (ծնված 1972թ., ԼՂՀ քաղաքացի), ինչպես նաև «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Ա.Խ.-ն (ծնված 1998 թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր, այնուհետև նրանք  տեղափոխվել են Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ:

*

*