ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կա 5 տուժած

Հուլիսի 10-ին, ժամը 15:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել․․․
patahar

Հուլիսի 10-ին, ժամը 15:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 100-րդ կմ-ին բախվել են «Opel Zafira» մակնիշի (վարորդ` Ա. Շ.) և «Volkswagen» մակնիշի (վարորդ` Տ. Ս.) ավտոմեքենաները:

Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ Կ. (ծնված 1978 թ.), Ժ. (ծնված 2010 թ.), Մ. (ծնված 2012 թ.) Չ.-երը, Գ.Բ.-ն (ծնված 1963 թ.) և Տ.Ս.-ն (ծնված 1989 թ.), հոսպիտալացվել են Եղեգնաձորի ԲԿ: Տ.Ս.-ն ստանալով առաջին բուժօգնություն՝ դուրս է գրվել, իսկ մյուսների առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

*

*