Քաղաքացին մեծ քանակությամբ դեղահաբեր է ընդունել

Ինքնասպանության փորձ՝ Երեւանում։
dex-inqnaspanuryun

Սեպտեմբերի 15-ին`  ժամը 20:41-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վերին Անտառային փողոցի բազմաբնակարան շենքերից մեկի բնակիչը ինքնավնասման նպատակով օգտագործել է մեծ քանակությամբ դեղահաբեր:

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Պարզվել է, որ 1980 թ. ծնված Ա. Ա.-ն (ԱՄՆ քաղաքացի) գտնվում է սթրեսային վիճակում: Հոգեբանը տուժածին և նրա ընկերոջը՝ 1978 թ. ծնված Է. Գ.-ին (ԱՄՆ քաղաքացի) ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Քաղաքացիներ Ա. Ա.-ն և Է. Գ.-ն տեղափոխվել են ոստիկանության բաժին:

*

*