Հրազդանի կիրճում ավտոճանապարհը փակվել է՝ հողաշերտի նստվածքի պատճառով

Մարտի 1-ին, ժամը 11.29-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում...

Մարտի 1-ին, ժամը 11.29-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում՝ Երևան-1 հիդրոկայանի մոտակայքում, առաջացել է հողաշերտի նստվածք (առատ ջրի պատճառով). անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Հրազդան գետի աջ ափին՝ ավտոճանապարհի հարևանությամբ, գետի պատնեշը մոտ 20 մետր սահել է դեպի գետը:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը, իսկ քաղաքապետարանը հայտնում է, որ «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ի կողմից Հրազդանի կիրճում իրականացվող վերակառուցման աշխատանքներով պայմանավորված` մարտի 2-ին` ժամը 06:00-20:00-ն ընկած ժամանակահատվածում, կդադարեցվի երթեւեկությունը Մանկական երկաթուղու հարակից Օղակաձեւ եւ Ուրուգվայի անվան հրապարակից մինչեւ Հրազդանի կիրճ՝ Երեւան ՀԷԿ N.1 հարակից կամուրջ ճանապարհահատվածում:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները