ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կա տուժած եւ զոհ

Աշտարակ-Կաքավաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ
avtovtar

Հուլիսի 16-ին` ժամը 16:14-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Աշտարակ-Կաքավաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին բախվել են «ԶԻԼ» մակնիշի (վարորդը՝ Հ. Ե., ծնված 1964 թ.) և «Toyota Ipsum» մակնիշի (վարորդը՝ Վ. Ա., ծնված 1961 թ). ավտոմեքենաները: «Toyota Ipsum» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Ա. Գ.-ն, տեղում մահացել է:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել վարորդին և ուղևոր՝ Ա. Գ.-ին (ծնված 1959 թ.), վերջիններս հոսպիտալացվել են Թալինի ԲԿ: Բժիշկները Վ. Ա.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

 

*

*