Երևան-Երասխ ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ջրանցքը (թարմացված)

Կա 5 տուժած։
di,-shtap

Արտակարգ իրավիճակների նախարարություն նոյեմբերի 22-ին՝ ժամը 07:53-ին, տեղեկություն է ստացվել, որ  Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

Մասնավորապես, ըստ ահազանգի, «Honda Elysion» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և հայտնվել ջրանցքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ըստ նախնական տվյալների՝ կա  հինգ տուժած:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է Մասիսի ԲԿ, իսկ ուղևորները Արտաշատի ԲԿ, այնուհետև` Էրեբունի ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

 

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները