Երեւանում 5 մեքենա է բախվել իրար

Նոյեմբերի 20-ին` ժամը 14:09-ին․․․
shtapognuyun

Նոյեմբերի 20-ին` ժամը 14:09-ին, «911» ծառայությանն տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Կիևյան և Մոնթե Մելքոնյան փողոցների հատման վայրում՝ թունելում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Toyota Corolla» 90PP010 պ/հ (վարորդը՝ Ն. Ա., 1982 թ.), «Mercedes» B037TC պ/հ (վարորդը՝ Ա. Վ., 1992 թ.), «Mercedes» 18UO881 պ/հ (վարորդը՝ Հ. Պ., 1980 թ.), «Mercedes» 91MG900 պ/հ (վարորդը՝ Տ. Ե., 1964 թ.) և մոտակայքում կայանած «BMW» 86DD777 պ/հ (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) մակնիշների ավտոմեքենաները. մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Տ. Ե.-ն և ուղևոր Ա. Ե.-ն (1960 թ.) հոսպիտալացվել են «Արմենիա» ԲԿ: Վարորդի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, իսկ Ա. Ե.-ն ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

*

*