Երևան-Սևան ավտոճանապարհին՝ թունելի սկզբնամասում, ավտոմեքենա է այրվել

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։12-ին, մարվել՝ 12։27-ին:
hrdeh-meqena

Մարտի 21-ին՝ ժամը 11:38, ԱԻՆ-ում ահազանգ  է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ թունելի սկզբնամասում, այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 12։12-ին, մարվել՝ 12։27-ին: Ամբողջությամբ այրվել է «Toyota Corolla» մակնիշի 19 SO 760 պետհամարանիշով ավտոմեքենան:

*

*