Երևան-Արմավիր ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետեւանքով 1 մարդ է զոհվել․ կան տուժածներ

Մարտի 19-ին, ժամը 18:30-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել․․․
patahar-hivandanoc-shtap

Մարտի 19-ին, ժամը 18:30-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-5 ավտոճանապարհի Երևան-Արմավիր հատվածի 13-րդ կմ-ին «VAZ-2106» մակնիշի 35 OQ 906 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1988 թ. ծնված Ա. Գ.) բախվել է ճամփեզրին կայանած «GAZel» մակնիշի 783ՏL պետհամարանիշով ավտոմեքենային (վարորդ՝ 1968 թ. ծնված Ա. Գ.)․ ուղևորներից մեկն արգելափակված է ավտոմեքենայում:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ՝ 1982 թ. ծնված Ա. Ա.-ը և 1974 թ. ծնված Գ. Ե.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Վաղարշապատի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել արգելափակված ուղևորին (տվյալները պարզել չի հաջողվել), ով «Աստղիկ» ԲԿ հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները:

*

*