Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 16 հրդեհ

Հրշեջ-փրկարարները մարել են հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 5 հա տարածք
hrdeh,-ain

Սեպտեմբերի 14-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևանի Ավան վարչական շրջանում՝ 200 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 500 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 400 քմ,

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 1000 քմ,

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 1500 քմ, Աբովյան քաղաքում՝ 1600 քմ, 1 հա, Ակունք գյուղում՝ 2 հա,

Վայոց ձորի մարզի Վայք-Ջերմուկ ավտոճանապարհին՝ 7000 քմ:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

*

*