ՊՊԾ տարածքում հնչած կրակոցներից ոչ ոք չի տուժել, օդ են կրակել (ֆոտոշարք)

Խորենացի փողոցում քիչ առաջ լարված իրավիճակ էր։ Հավաքված մարդիկ ոստիկանության հետ հրմշտոցի մեջ մտան...

Խորենացի փողոցում քիչ առաջ լարված իրավիճակ էր։ Հավաքված մարդիկ ոստիկանության հետ հրմշտոցի մեջ մտան՝ ՊՊԾ-ի գնդի կողմից կրակոցների ձայներ լսելով։

ՊՊԾ-ում գտնվողները շուտով հեռախոսակապով բորբոքված ժողովրդին հայտնեցին, որ իրենք են օդ կրակել, մտածելով, թե ժողովրդի հետ ոստիկանությունն է բախվել։ Փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը եւս մոտեցավ հավաքվածներին եւ ի պատասխան վիրավորների մասին հարցերի, վստահեցրեց, որ ոչ ոք չի տուժել:

Այսուհանդրեձ, տարածքից երկու շտապօգնության մեքենա դուրս եկավ, ինչն ավելի բորբոքեց կրքերը։

Սակայն Խորենացի փողոցում գտնվող ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը եւս հանգստացրեց՝ ասելով, որ ոչինչ չի եղել։

*

*