Խորենացի փողոցում բոլորին բերման են ենթարկում դեռ գիշերվանից (Լուսանկարներ) — Երկիր Մեդիա

Խորենացի փողոցում բոլորին բերման են ենթարկում դեռ գիշերվանից (Լուսանկարներ)

Ոստիկանները զանգվածաբար առանց որեւէ բացատրության բերման են ենթարկում տեղում հայտնվող բոլոր մարդկանց, բացի լրագրողներից:

Երեւանի Խորենացի փողոցում այսօր գիշերվանից սկսած մինչ այս պահը շարունակվում է քաղաքացիների բերման ենթարկելու գործընթացը։ Ոստիկանները զանգվածաբար առանց որեւէ բացատրության բերման են ենթարկում տեղում հայտնվող բոլոր մարդկանց, բացի լրագրողներից:

Այստեղ այսօր ժամը 19:00-ին հավաք պետք է մեկնարկեր: Եվ միայն քիչ առաջ ոստիկանությունը բարձրախոսով հայտարարություն արեց, թե նշված վայրում հավաք անցկացնելն անօրինական է եւ վտանգավոր հավաքի մասնակիցների կյանքի համար, ուստի իրենք կոչ են անում այն տեղափոխել մեկ այլ վայր:

Բերման ենթարկվածների թվում են «Ժառանգություն» կուսակցությունից Արմեն Մարտիրոսյանը, կանադահայ հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանը, հայտնի երաժիշտ Եղիշե Պետրոսյանը, ակտիվիստ Դավիթ Պետրոսյանը։

Իսկ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«ՀՀ ոստիկանությունը փաստում է, որ Խորենացի փողոցի արգելափակված հատվածում առկա է լարվածության կտրուկ սրման իրական և անմիջական վտանգ՝ անկանխատեսելի հետևանքներով: Հետևաբար, հավաքի մասնակիցների կյանքին և առողջությանը, ինչպես նաև հասարակական անվտանգությանը սպառնացող վտանգը հնարավոր չէ կանխել այլ կերպ, քան հավաքը մեկ այլ վայր տեղափոխելու միջոցով: Ուստի ՀՀ ոստիկանությունը պահանջում է հավաքի փաստացի ղեկավարներից՝ սեղմ ժամկետում հավաքը տեղափոխել մեկ այլ վայր, որտեղ խաղաղ հավաքներին աջակցելու ՀՀ ոստիկանության պարտականությունների սահմաններում հնարավոր կլինի ապահովել հավաքի մասնակիցների անվտանգությունը»:

*

*