Խորենացի փողոցում բախումներ են սկսվել, կան տուժածներ (Տեսանյութ)

Խորենացի փողոցում քիչ առաջ իրավիճակը լարվեց եւ բախումներ սկսվեցին ոստիկանության եւ հավաքվածների միջեւ։

Խորենացի փողոցում քիչ առաջ իրավիճակը լարվեց եւ բախումներ սկսվեցին ոստիկանության եւ հավաքվածների միջեւ։

ՊՊԾ գնդի հարակից հատվածում ուշ երեկոյան հավաքված բազմությունը ոստիկանների առջեւ հարց բարձրացրին, թե ուզում են զինված խմբին փոխանցել սնունդ եւ հարցը կարգավորելու համար ժամանակ տվեցին ոստիկաններին։ Մինչ նրանց ասած ժամանակի լրանալը, ոստիկանության կողմից նախազգուշացում եղավ, որ հավաքվածների միջից քարեր են նետում եւ ոտիկանների թվում կա վնասվածք ստացած։ Ոստիկանությունն էլ իր հերթին զգուշացրեց, որ եթե դա կրկնվի, կդիմեն հատուկ միջոցների։

Մի քանի րոպե անց հավաքվածները կոչ արեցին կանանց հետ անցնել, եւ դրանից հետո սկսեցին հարվածել եւ քարեր նետել, սկսվեք նաեւ քաշքշոց։ Բախումից քիչ անց ոստիկանությունը սկսեց ճայթուկներ կիրառել, ինչից հետո հավաքվածների մեծ մասը սկսեց ցրվել։ Մյուս մասը շարունակում էր քարեր նետել եւ հարձակվելու կոչեր անել։

Այժմ իրավիճակը համեմատաբար լարված է, սակայն բախում չկա։ Քաղաքացիների եւ ոստիկանների շրջանում կան վնասվածքներ ստացածներ։

*

*