Խարկովում 20-ամյա աղջիկը վրաերթի է ենթարկել անցորդներին. կա 6 զոհ

11 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ
lexus

Երեկ երեկոյան Ուկրաինայի Խարկով քաղաքում Lexus մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել անցորդներին: Միջադեպի հետևանքով վեց մարդ մահացել է, 11-ը ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ:

Lexus-ի վարորդը 20-ամյա աղջիկ է եղել, որը ձերբակալվել է։ Քրեական գործ է հարուցվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման վերաբերյալ:

Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն հայտնել է, որ ողբերգությունը կանխորոշված էր, քանի որ այդ մեքենան բազմիցս աչքի է ընկել՝ պարբերաբար խախտելով երթևեկության կանոնները։

*

*