ՃՏՊ` Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կան տուժածներ

Արաքսավան գյուղի մոտակայքում...
vtar

Մայիսի 6-ին` ժամը 14:13-ին,  «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Արաքսավան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ2 միջպետական ավտոճանապարհի Երևան-Մեղրի 22 կմ-ին «BMW» մակնիշի (վարորդը` Տ. Մ., ծնված 1981 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը՝ Հ. Մ.-ն (ծնված 2012 թ.) տարբեր բնույթի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Մուրացանի ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և հատուկ տեխնիկայի միջոցով մոտեցրել են ավտոքարշակին:

*

*