Հ. Թևոսյան փողոցում միմյանց են բախվել երեք ավտոմեքենա. կա զոհ

Նոյեմբերի 7-ին, ժամը 23:07-ին...
vtar-2

Նոյեմբերի 7-ին, ժամը 23:07-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա արգելափակված քաղաքացի: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան քաղաքի Հովհաննես Թևոսյան փողոցի թիվ 1 շենքի մոտակայքում բախվել են «Nissan March» մակնիշի (վարորդը Ա. Ա., ծնված 1995 թ.), «Mercedes C180» մակնիշի (վարորդը՝ Է. Ք.) և «BMW» մակնիշի ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Nissan March» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դին քաղաքացիների ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից:

*

*