Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կա 3 զոհ, այդ թվում՝ մեկ զինծառայող

Արսեն եւ Լեւոն Հովսեփյանները հարազատ եղբայրներ են։
vtar-ararat-marz-zincarayogh

Արարատի մարզում մարտի 23-ին առավոտյան ժամը 5-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել: Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին՝ Նիզանի-Սայաթ Նովա գյուղերի խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին, այնուհետեւ շրջվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում:

Արբաթ գյուղի բնակիչներ՝ 19-ամյա Արսեն Հովսեփյանը եւ 23-ամյա Սարգիս Բադալյանը տեղում մահացել են, իսկ 21-ամյա Լեւոն Հովսեփյանը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:

Արսեն եւ Լեւոն Հովսեփյանները հարազատ եղբայրներ են։ Սարգիս Բադալյանն աշխատում էր Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունում, իսկ Արսեն Հովսեփյանը ժամկետային զինծառայող:

Հիշեցնենք, որ մարտի 9-ին կրկին Արարատի մարզում՝ Երեւան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած մեկ այլ վթարի հետեւանքով զոհվել էին պայմանագրային զինծառայողներ՝ 30-ամյա Ռուսլան Հարությունյանը,  30-ամյա Կարեն Կարապետյանը, 35-ամյա Վահան Ղուկասյանը։  Իսկ  Արարատի մարզի Սիս գյուղի բնակիչներ, 28-ամյա Ռոման Հարությունյանը եւ 32-ամյա Արկադի Հարությունյանը մարմնական վնասվածքներ էին ստացել։

*

*