Վթար` Երեւան-Սիսիան ճանապարհին

Կան տուժածներ
meqena-vtar

Հունիսի 8-ին, ժամը 15։33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Սառնակունք-Ծղուկ հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 30-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-21010» (վարորդ՝ Ք.Դ., ծնված 1957 թ.) և «Opel Omega» (վարորդ՝ Ս.Հ., ծնված 1982 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները (Ս.Դ., ծնված 1959 թ. և Փ.Ա., ծնված 1926 թ.) հոսպիտալացվել են Սիսիանի ԲԿ, որտեղ բժիշկները Ս.Դ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Փ.Ա.-ինը՝ բավարար:

*

*