ՃՏՊ՝ Երևանի Թբիլիսյան խճուղում․ կա տուժած

Ավտոմեքենան բախվել է պատին․․․
vtar (3)

Հունիսի 24-ին` ժամը 12:48-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում՝ լուսացույցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է պատին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Մ. Ա., ծնված 1977 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել կայանած Mercedes-Benz C մակնիշի ավտոմեքենային (վարորդը՝ Ն. Ա., ծնված 1981 թ.), այնուհետև՝ պատին:

Բախման հետևանքով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Լ. Հ.-ն (ծնված 1958 թ.), հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան:

*

*