ՃՏՊ՝ Սպիտակի գերեզմանատան մոտ․ կան վիրավորներ

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:
vtar

Մարտի 29-ին՝ ժամը 00:06-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենան բախվել է պատին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ.Ա., ծնված 1991թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել մոտակա պատին:

Մինչև փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևորները (Վ.Ա., ծնված 1992թ. և Դ.Ա., ծնված 2002թ.) քաղաքացիների ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Սպիտակի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

*

*